Понедельник, 15.06.2026, 16:28
 
Մեկնարկ Регистрация Вход
Приветствую Вас, Гость · RSS
Մենյու
Առաջիկա Հանդիպում
Մուտք կայք
ԱԱ2010
Հղումներ
 
Հարցում
Որ տեղը կզբաղեցնի Հայստանի հավաքականը ԱԱ2010 ընտրական խմբում?
Всего ответов: 113
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Ապրիլի 11-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքում Հայաստանի ֆուտզալի երիտասարդական հավաքականն անցկացրեց իր երկրորդ հանդիպումը 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Այս անգամ մեր ընտրանին 0:2 հաշվով պարտություն կրեց տանտերերից` Մակեդոնիայից:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական ընտրանին ընդգրկված է 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբում, իսկ Մակեդոնիայից զատ, մեր մրցակիցներն են, Չեխիայի ու Խորվաթիայի հավաքականները: Երկրորդ տուրի մյուս` Չեխիա-Խորվաթիա մրցավեճն, ավարտվեց ոչ ոքի`2:2 հաշվով: Ապրիլի 13-ին մրցաշարի վերջին խաղում մեր տղաները կմրցեն խորվաթների հետ:
 
ffa.am
Просмотров: 6074 | Добавил: armfootball | Дата: 14.04.2008 | Комментарии (1)

Ապրիլի 10-ին Հայաստանի ֆուտզալի երիտասարդական հավաքականն անցկացրեց իր առաջին հանդիպումը 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Մեր ընտրանին 2:6 հաշվով պարտվեց Չեխիայի թիմին: Հայաստանի հավաքականի կազմում երկու անգամ աչքի ընկավ Կարո Հովհաննիսյանը:

Հայաստանի երիտասարդական ընտրանին ընդգրկված է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբում, իսկ մեր մրցակիցներն են Մակեդոնիայի, Չեխիայի ու Խորվաթիայի հավաքականները: Մրցաշարը տեղի է ունենում Մակեդոնիայի Ստրումիցա քաղաքում: Առաջին տուրի մյուս մրցավեճում տանտերերը 1:3 հաշվով պարտվեցին խորվաթներին: Այսօր մեր տղաները կմրցեն Մակեդոնիայի ընտրանու հետ:
 
ffa.am
Просмотров: 2070 | Добавил: armfootball | Дата: 14.04.2008 | Комментарии (0)

Ապրիլի 10-ին տեղի ունեցան ՀՀ Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպումները`
«Կիլիկիա» - «Միկա» 1:2 Գոլեր` Ալեքս, 32, Կարեն Ավոյան 45 («Միկա»); Լևոն Ղասաբօղլյան, 48-11 մ («Կիլիկիա») (առաջին խաղ` 0:1),
«Բանանց» - «Շիրակ» 0:1 (6:5 – 11մ) Գոլ` Նոա Կասուլե, 8-ինքնագոլ (առաջին խաղ`1:0)
«Ուլիս» - «Արարատ» 0-2 Գոլեր` Գևորգ Նռանյան, 20, Արթուր Մինասյան, 42 (առաջին խաղ`1:0)
«Գանձասար» - «Փյունիկ» 0:0 (1:4-11-մ) (առաջին խաղ` 0:0):
Այսպիսով կիսաեզրափակիչում կմրցեն հետևյալ զույգերը` «Բանանց» - «Միկա», «Փյունիկ» - «Արարատ»:

Просмотров: 1230 | Добавил: armfootball | Дата: 11.04.2008 | Комментарии (0)

2008 թվականի Ապրիլի 9-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա հետ համեմատ Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 5 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի մեր երկրի համար ռեկորդային` 78-րդ հորիզոնականը: Սա մեր ազգային ընտրանու լավագույն արդյունքն է ամբողջ պատմության ընթացքում: Առաջին տեղը շարունակում է պահպանել Արգենտինայի հավաքականը, որին հետևում է Բրազիլիայի ընտրանին, իսկ առաջատարների եռյակը եզրափակում են իտալիացիները:

1. Արգենտինա – 1519 (միավոր)
2. Բրազիլիա – 1509
3. Իտալիա – 1391
4. Իսպանիա – 1319
5. Գերմանիա – 1261
6. Չեխիա – 1234
7. Ֆրանսիա – 1205
8. Հունաստան – 1187
9. Պորտուգալիա– 1125
10. Հոլանդիա – 1124
23. Թուրքիա – 860
25. Ռուսաստան – 851
32. Ուկրաինա ... Կարդալ Մանրամասն >>
Просмотров: 1208 | Добавил: armfootball | Дата: 11.04.2008 | Комментарии (0)

Մարտի 28-ին և 29-ին տեղի ունեցան ՀՀ Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները` ?Արարատ-2? - ?Միկա? - 0:4 (առաջին խաղ` 0:7), ?Շենգավիթ? - ?Շիրակ? - 1:0 (1:3), ?Միկա-2? - ?Կիլիկիա? - 2:3 (0:2), ?Բանանց-2? - ?Ոլիս? - 1:2 (1:4), ?Փյունիկ-2? - ?Գանձասար? - 0:5 (0:3) և ?Պատանի? - ?Փյունիկ? - 0:4 (2:11): Մանրամասները կարող եք տեսնել այստեղ
Այսպիսով ? եզրափակիչում կմրցեն հետևյալ զույգերը`?Միկա? - ?Կիլիկիա?, ?Շիրակ? - ?Բանանց?, ?Արարատ? - ?Ուլիս?, ?Փյունիկ? - ?Գանձասար?: Առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 2-ին, իսկ պատասխանները` ապրիլի 10-ին:
 
Просмотров: 1147 | Добавил: armfootball | Дата: 30.03.2008 | Комментарии (0)

1 2 3 »
Создать бесплатный сайт с uCoz